Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչպես ազատվել քրոնիկական հարբուխից

Վերջին տարիներին տառապում եմ քրոնիկական հարբուխով: Բժշկի խորհրդով երկար ժամանակ տարբեր դեղպատրաստուկներ եմ օգտագործել, սակայն արդյունքից այնքան էլ գոհ չեմ: Ժովովրդական ի՞նչ միջոցներ կան այն բուժելու համար:

Ն.Դանիելյան, ք.Երևան

 

Ժամանակակից մարդկանց բացարձակապես մատչելի են դեղպատրաստուկները: Պարբերաբար օգտագործելով արտասահմանյան և տեղական արտադրության որակյալ, իսկ երբեմն նաև ոչ այնքան որակյալ պատրաստուկներ, շատերն իրենց առողջությունը վտանգի տակ են դնում: Դրա վառ և դասական ապացույցն են զանազան աերոզոլներն ու քթի կաթիլները, որոնք արագ օգնում են որոշ ժամանակով հանել լորձաթաղանթի այտուցը և վերականգնել փակված շնչառությունը: Սակայն շատերը գործնականում չգիտեն, որ եթե դրանք օգտագործվեն 7 օրից ավելի, ապա հետևանքը կլինի մշտական այտուցը և, նույնիսկ,  քթի լորձաթաղանթի ապաճը: Խորհուրդ ենք տալիս օգտվել ժողովրդական հետևյալ բաղադրատոմսերից:

 

  • Հետևյալ յուղերից կաթիլներ պատրաստել` էվկալիպտ, բերգամոտ, նարինջ և խորդենի:

 

10մլ ձիթապտղի ձեթի վրա ավելացնել նշված յուղերից 2-3-ական կաթիլ, խառնել և լցնել մուգ գույնի ապակյա տարայի մեջ: Խառնուրդը 3 շաբաթ թրմել, օրը 3-4 անգամ խառնելով: Քթի մեջ կաթեցնելուց առաջ, ցանկալի է ինհալացիա կատարել, ինչը թույլ կտա քթի լորձաթաղանթի վրա ուժեղացնել կաթիլների ազդեցությունը: Դրա համար բավական է տաք գոլորշու վրա շնչել 7-10 րպե:

 

  • Կարելի է մումիայի հիմքով օգտակար և բուժիչ կաթիլներ պատրաստել:

 

Դրա համար 1 գրամ մումիան լուծել 1 թեյի գդալ տաք ջրի մեջ և թրմել 1 օր: Խծուծը թրջել այդ լուծույթով և քնելուց առաջ մի օր դնել մի քթանցքի մեջ, հաջորդ օրը` մյուսի: Բուժման կուրսը 1 ամիս է: Մումիան օգնում է լիարժեք վերականգնել քթի լորձաթաղանթի խանգարված գործառույթը և ազատվել անոթալայնիչ կաթիլների կախվածությունից:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի Alina, բարև Ձեզ, ըստ Ձեր նկարագրության, հավանական է հավելյալ ծոցերից որևէ մեկի բորբոքում, որտեղ կուտակված արտադրանքը արտահոսելուց առաջացնում է քթի փակվածություն: Հարկավոր է քիթ-կոկորդ-ականջ մասնագետի կողմից խորհրդատվություն և հետազոտություն՝ պարզելու պատճառներն ու ստանալու համապատասխան բուժում:

Alina

03.02.2014

hargeli bjishk es arden mot mek tari e inch erb parkumem qnelu shncharutyuns pakvum e chnayac vor grip chem linum sksum e qits pakvel ev aynqan jaman e sharunakvum minchev vor xorxi tesqov durs e galis,ete hnaravor e kaseq inchic da karoxe linel ev ete inchvor mijoc ka dranic azatvelu shnorhakal klinem ete aseq,,,naxapes shat shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ